ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեր լեգենդը

Հարյուրամյակներ առաջ, երբ Մեծ ջրհեղեղը մոտենում էր իր ավարտին, և ամպի պես սպիտակ աղավնին իր կտուցի մեջ մարդկանց բերեց նոր հույսի և կյանքի շող, Նոյը, ոգեշնչվելով երկար տարիների իմաստությամբ, շոյելով իր հաստ մոխրագույն մորուքը, հասկացավ, որ այն երկիրը, որի վրա նա առաջին անգամ ոտք կդնի, կդառնա ամենաբերրին ու հարուստը: Սա կլինի այն երկիրը, որի վրա կվերածնվի մարդկային ցեղը:

Ժամանակը շատ դանդաղ էր անցնում, և թվում էր, թե հավերժություն է, մինչև մի լուսավոր առավոտ հորիզոնում փայլատակեց առեղծվածային լեռան փայլող ձնառատ գագաթը:

Տապանը դանդաղ, բայց հաստատակամ մոտենում էր լեռանը, և ջուրն աստիճանաբար իջնում էր ՝ մերկացնելով լեռան լանջերը: Երբ Նոյն առաջին անգամ ոտք դրեց նոր երկիր, նրա առջև հայտնվեց մինչ այդ չտեսնված կախարդական տեսարան: Նրա աչքերի առաջ բացվեց Արարատյան դաշտը՝ իր անսահման սևահողով: Այս հովտում Նոյը հիմնեց «Նոր մարդկության» առաջին բնակավայրը:

Անցան տարիներ, և վերածնված մարդկային ցեղը, իր հետ վերցնելով Նոյի Կտակարանը, բնակեցրեց շրջակայքում տարածվող հազարավոր մղոններով անծայրածիր հողերը, բայց ինքը՝ Նոյը, որոշեց մնալ նոր քաղաքակրթությունում` Արարատյան դաշտավայրի բնօրրանում և մշակել այդ բերրի հողերը:

Առաջին սերմը, որն ընկավ Արարատյան դաշտի սևահողի մեջ, ծիրանի ծառի սերմն էր, և այդ պահից դաշտավայրը դարձավ ծիրանի հայրենիքը (PrunusArmeniaca), և բնակիչների սրտերը լցվեցին արևի պայծառությամբ և ծիրանի քաղցրությամբ: Ծիրանին հաջորդեց նուռը, որի հյութալի կարմիր մրգերը՝ թաքնված հուսալի հանդերձանքի տակ, մարդկանց սովորեցնում էին լինել միասնական և գնահատել բոլորի ներդրումը ընդհանուր գործի մեջ: Դեղձը հաջորդեց նռանը, որի թարմ բույրը շատ պայծառ հույզեր էր արթնացնում մարդկանց հոգու մեջ և նրանց սովորեցնում էր վայելել ամեն րոպեն: Դեղձին հաջորդեց խնձորը, այնուհետև՝ կեռասը, հետո՝ մնացած բոլոր սերմերը, որոնք Նոյն իր հետևորդների հետ այդքան ուշադիր պահել էր ավերիչ ջրհեղեղից այդ ամբողջ տարիների ընթացքում:

Եվ յուրաքանչյուր ծառն իր պտուղներով լցնում էր մարդկային հոգիները իմաստությամբ և գեղեցկությամբ՝ թույլ տալով նրանց ավելի պարզ տեսնել Նոր Աշխարհի բոլոր առավելություններն ու բարիքները: Այսպիսով, երկար տարիների կյանքից հետո, Նոյը իր սերունդներին թողեց ոչ միայն իր պատվիրանները, այլև հյութեղ ու համեղ պտուղները, որոնք աճում են Արարատյան դաշտավայրի բերրի սևահողում: Եվ հենց այդ պտուղները մի քանի հազարամյակների ընթացքում մեր ժողովրդին տալիս են ուժ և իմաստություն:

Մեր օրերում Նոյի և իր հետևորդների գործը չի մնացել կիսատ։ Փոխանցել մարդկանց սեր՝ դեպի կյանքը, սեր՝ միմյանց ու ողջ աշխարհի հանդեպ, արժեքներ, որոնց շուրջ մարդիկ կհամախմբվեն․ ահա՛ այն առաքելությունը, որն ընկած է մեր գործունեության հիմքում։ Մենք վերադառնում ենք մեր արմատներին՝ Արարատյան դաշտավայրի սևահողին ու դրա քաղցր պտուղներին, որոնք ուղեկցել են մարդկությանն իր ամենադժվարին ժամանակներում և ուղեկցում են այժմ՝ փոխանցելով սիրո բոլոր երանգները։