Նկարագրություն
Ինչպես գիտեք, նուռը ոչ միայն ունի հաճելի համ, այլ նաև զգալի քանակությամբ օգտակար հատկություններ, որոնք ունեն վերականգնող և հակաբորբոքային ազդեցություն: Բացի այդ, այն հարմար է ծարավը հագեցնելու համար և նպաստում է ախորժակի բարձրացմանը: Մենք արտադրում ենք YAN նռան հյութը հանրաճանաչ հայկական նռան հյութալի պտուղներից՝ սառը քամման եղանակով, առանց շաքարի ավելացման և օգտագործում ենք միայն ցածր ջերմաստիճանի պաստերիզացում: Պտղի կեղևի փոքր քանակի առկայությունը հյութի մեջ ընդգծում է դրա նուրբ համը: