«Սիս Նատուրալ» ՓԲԸ-ն ներդրումային համաձայնագիր է ստորագրել մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող «ԵՄ-Հայաստան» ՓՄՁ հիմնադրամը կառավարող Amber Capital Armenia-ի հետ։ Համաձայնագիրը հովանավորված է Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) կողմից։
Ներդրումից ստացված գումարը նախատեսված է ընկերության գործունեությունն ընդլայնելու, դրա կայուն աճն ապահովելու և բիզնեսը հաջորդ մակարդակ բարձրացնելու համար։