Մեր մատակարարի մոտ հումքի ժամանակավոր պակասի պատճառով կափարիչի պլաստիկ թաղանթի մատակարարումները ներկայումս դադարեցվել են։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ «SIS Natural» ՓԲԸ-ն ժամանակավորապես իրականացնում է համապատասխան արտադրատեսակների արտադրությունն առանց կափարիչի պլաստիկ թաղանթի՝ մինչև դրա մատակարարումների վերականգնումը։
Մատակարարումների վերականգնումից հետո արտադրությունը կշարունակվի սովորական ձևաչափով։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և սպառողներին ըմբռնման և վստահության համար։