Ցանկացած լավ բանի համար ժամանակ է պահանջվում․ ինչպես սերմերին է պահանջվում ժամանակ՝ ծաղկելու ու հյութեղ պտուղներ տալու, այնպես էլ մեզնից պահանջվեց ժամանակ՝ զարգանալու ու վերածվելու ՀՀ-ում առաջին հյութ արտադրող և արտահանող ընկերության։ Իսկ թե ինչ քայլեր են մեզ օգնել՝ այս կետին հասնելու՝ կարդացե՛ք ստորև։
1999թ․
Հիմնադրվեց «ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը՝ մասնագիտանալով հյութերի արտադրության մեջ։
2004թ․
Սկսվեցին առաջին արտահանումները։
2006թ․
Ստեղծվեց ապագայում արդեն մեծ հաջողություն գրանցած YAN ապրանքանիշը։
2007թ․
Ընկերությունը որդեգրեց զարգացման ևս մեկ ուղղություն՝ մրգային և բանջարեղենային պահածոների արտադրությունը։
2008թ․
Վրա հասավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որի ընթացքում շատ ձեռնարկություններ ձախողեցին։ «ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը, սակայն, հաջողությամբ հաղթահարեց ճգնաժամը՝ սկսելով զարգանալ անգամ ավելի մեծ արագությամբ, քան նախկինում։
2009թ․
Համալրվեց օրգանական հյութերով արտադրատեսակների շարքը։
2010թ․
Սկսվեց հումքի արտահանումը ասեպտիկ տարրաներով։
2014թ․
Արտահանման շուկաները ընդլայնվեցին՝ ներառելով ԱՄՆ-ն և Եվրոպան։
2016թ․
Ընկերությունը շահեց մի շարք միջազգային մրցանակներ՝ ամրապնդելով իր տեղն ու վարկանիշը թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան շուկայում։
2018թ․
Վերակառուցվեց պահեստային տնտեսությունը․ ներդրվեցին բազմահարկ խելացի պահեստային մոդուլներ, որոնց շնորհիվ տեղեր ապահովվեցին 1000-ավոր պալետների համար։
2019թ․
Կարևորելով շրջակա միջավայրի պահպանման գաղափարը՝ տեղադրվեցին 500.000 Կ/ՎՏ հզորությամբ արևային կայաններ․ սա քայլ էր՝ դեպի «կանաչ» արտադրություն։
2020թ․
Արտահանումը ընդլայնվեց դեպի ևս 5 երկրներ՝ ընդհանուր թիվը հասցնելով ավելի, քան 20-ի։ Ընկերությունը դարձավ EBRD blue ribbon ծրագրի անդամ։
2021թ․
Ստեղծվեց արդեն իսկ սիրված Sparkling ապրանքատեսակը, որը ներկայացնում է թեթև գազի և բնական հյութի միաձուլումը։