About Sis NaturalAbout Sis NaturalAbout Sis NaturalAbout Sis Natural

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը մասնագիտացված է հյութերի, ջեմերի, մուրաբաների և պահածոյացված բանջարեղենի արտադրության մեջ` հանդիսանալով իր բնագավառի առաջատարներից մեկը Հայաստանում:

Մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Yan-ը, Yan Bio-ն, SIS-ը և Fruta-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքանիշերից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ բաժնում:

«ՍԻՍ Նատուրալ»-ի արտադրանքի վաճառքի աշխարհագրությունը բավականին լայն է և իր մեջ ներառում է Հայաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը, ինչպես նաև ԵՄ երկրները`Բելգիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Լատվիան և Չեխիան:

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՍԻՍ Նատուրալ» ընկերության ռազմավարությունն ուղղված է արտադրանքի որակի շարունակական կատարելագործմանը, շուկայի ընդլայնմանը և միջազգային շուկայում հայ արտադրողին արժանավայել ներկայացնելուն:

Ընկերության բարձր արտադրողականությունն ապահովում են աշխատակիցների գիտակցված ներգրավվածությունը որակի և անվտանգության կառավարման գործընթացում, յուրաքանչյուր աշխատողի մասնագիտական ​​մակարդակի համակարգված զարգացումը և նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունների օգտագործումը: Ընկերությունը ապահովում է նաև արտադրության գործընթացի թափանցիկությունը, իրականցնում է շուկայի միտումների և դինամիկայի կանոնավոր մոնիտորինգ և ապահովում է սպառողի կողմից հետադարձ կապի հնարավորություն:

«ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմը երաշխավորում է արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը և պատասխանատու է արտադրանքի որակի և անվտանգությունն ապահովելու ռազմավարության իրականացման համար:

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

Վերջին տարիները ձեռքբերումներով լի են եղել «ՍԻՍ Նատուրալ» ընկերության համար, ինչպես նոր ապրանքանիշերի և համերի մշակման, այնպես էլ կառավարման և արտադրանքի որակի մասին վկայող սերտիֆիկատների ստացման գործընթացում՝ ISO2005:22000, IQNET, HACCP, Organic certificate, Kosher certificate, Certificate of conformity GD Mark, SGS certificate:

Միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանումը «ՍԻՍ Նատուրալ» հյութերին տալիս է հնարավորություն մրցել արտաքին շուկաներում հյութեր արտադրող ամենահայտնի ապրանքանիշերի հետ:

Մեր ձեռքբերումների շարքին են դասվում նաև մեր բարձր որակավորում ունեցող անձնակազմը և միջազգային ցուցահանդեսներին ձեռք բերված բազմաթիվ մրցանակները:

Պատվիրել զանգ
top